Երևի նկատել եք, որ դրսի տեխնոլոգիաներով ու աջակցությամբ իշխանությունն ուզուրպացրած ռեժիմի համար ես մի բառ ունեմ՝ ՊԻՂԾ։
Այդպես եմ անվանում խեղկատակների ու խամաճիկների խառնակույտին 2019 թվականի հունվարից, երբ նրա պարագլուխը գնաց Դաոս և Հայաստանի բանալիները հանձնեց, այսպես կոչված, «աշխարհի տերերին», ապացուցելով, որ 2018 թվականին կատարվածը մի տրիվյալ ու ողորմելի գունավոր հեղափոխությունն էր։
Դա հենց այնպես չէ։ Այս որակավորման տակ իրականում թաքնված է ամբողջական վերաբերմունք և միանշանակորեն ենթադրվող վարքագիծ։
Այն է՝ ԴԻՍՏԱՆՑԱՎՈՐՎԵԼ սուր ու սպառնալից վարակից՝ ախտից, որ չպղծեք թե՛ ձեզ՝ արտաքնապես, և թե՛ ձեր էությունը։
Ես միշտ կոչ եմ արել պիղծ ռեժիմի դեմ պայքարը կառուցել այս վերաբերմունքով և վարքագծով։
Ավաղ, մեր հասարակությունը մնում է չհասունացած ու մանկամիտ, որքան էլ անմարդկային ու անհավատալի ցնցումների մեջ է եղել այս վերջին տարիներին։
Նա անխոհեմաբար շարունակում է ֆամիլյար վերաբերմունք դրսևորել այս տեղական աղբին, իր կարճ խելքով ակնկալելով, որ կարող է դարձի բերել կատարածու դեգեներատներին։
Էլ ինչպե՞ս կարող ենք բացատրել «պարոն-հարգարժան վարչապետները», անվերջ դիմումներն ու խնդրագրերը, խորհրդարանում նստած «ընդդիմադիրներ»։
Ես չգիտեմ ուրիշ տեղ ոնց, բայց ֆեյսբուքը պայթում է այս կարգի ֆամիլյար գրառումներից։
Մարդիկ, դուք գործ ունեք թարախակալած ու նեխած խոցի հետ, որը չի հանգստանալու, մինչև չսպանի հասարակության առողջ մարմինը։
Ո՞ւմ են պետք ձեր ֆամիլյար վերաբերմունքը, անգամ եթե օգտագործվում են «թուրք» և «դավաճան» պիտակները։
Իբր թե նեղացա՞ծ եք և հույս ունեք կարգի՞ բերել յուրայիններին:
Վերջացրեք, մարդիկ, ձեր էներգիայով՝ անգամ ամենաբացասական, սնել, ուժեղացնել և լեգիտիմացնել այս պիղծ ռեժիմը։
Հասուն և ոչ մանկամիտ հասարակությունն առաջնահերթ կարևորությամբ կմերժեր, կմեկուսացներ ու կոչնչացներ այս քաղցկեղը։
Իսկ ի՞նչ է անում Տավուշում պայքարող զանգվածը։ Դադարեցնում է պայքարը, ակնկալելով, որ պիղծ ռեժիմի հետ կգնա համաձայնության։
Սեպարատ համաձայնությա՞ն։
Իսկ ես ստիպված եմ փոխել իմ տերմինը, որովհետև վերջին օրերին այս պիղծ ռեժիմը նետել է իր բոլոր կեղտոտ, գարշելի ու անբարոյական ռեսուրսները Եկեղեցու՝ մեր արժանավոր հոգևորականների դեմ, որոնք ցույց են տալիս արժանավայել, աննահանջ ու անդրդվելի պահվածք այս քաղաքական սուր պայքարում փայլուն օրինակ ծառայելով քաղաքական գործիչներին։
Այսուհետև կանվանեմ ՍՐԲԱՊԻՂԾ ռեժիմ։
Արտակ Հովսեփյան